Հայաստանում նոր կառավարության իշխանության գալու ժամանակից ի վեր Լեռնային Ղարաբաղի խնդրով հանդիպումներում բավականին լավ դինամիկա է եղել: Այս մասին հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց  ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում՝ նախքան Լյուքսեմբուրգում Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր հանդիպումներ սպասվում են:

«Ես արդեն երկու անգամ հանդիպել եմ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ՝ հուլիսին եւ սեպտեմբերին»,- նշեց Մնացականյանը:

ԱԳ նախարարը շեշտեց, որ դինամիկան պահպանվում է: Նա նաեւ հայտնեց մոտ ժամանակներս տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի մասին: