Թրամփը Twitter-ում գրել է, որ, խոսել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ, եւ, ըստ նրա, թագավորը Հաշքաջիի գործի մասին ոչինչ չգիտի՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Հենց նոր խոսեցի Սաուդյան Արաբիայի թագավորի հետ, ով հերքում է, որ իրեն որեւէ բան է հայտնի այն ամենի մասին, ինչը կարող է կատարված լինել «մեր սաուդցի լրագրողի հետ»։ Նա ասաց, որ իրենք սերտորեն համագործակցում են Թուրքիայի հետ, որպեսզի պատասխաններ գտնեն։ Ես անհապաղ պետքարտուղարին ուղարկում եմ հանդիպելու թագավորի հետ»,- գրել է Թրամփը։

Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Թուրքերն ու ամերիկացիները վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։