Գերմանիան ցանկանում է, որ հաջորդ տարվա մարտին Մեծ Բրիտանիայի ելքը ԵՄ–ից կանոնակարգված լինի, սակայն դա չի կարելի թույլ տալ ամեն գնով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է AP–ն։

Նա հույս է հայտնել, որ ԵՄ–ն եւ Բրիտանիայի կառավարությունը կհասնեն համաձայնագրի Brexit–ի հարցում, սակայն տվյալ պահին դա փոքր–ինչ բարդ է թվում։ «Մենք չպետք է թույլ տանք, որ մեր միակ շուկան, որը մեր մրցակցային առավելությունն է, ոչնչացվի ելքի նման ուղիով»։ Նրա խոսքով՝ եթե համաձայնագրի հասնել չհաջողվի, ապա բանակցությունները պետք է շարունակվեն։