Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ։

Մամեդյարովի եւ Վիսկոնտիի հանդիպումը կայացել է Լյուքսեմբուրգում՝ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպման շրջանակներում։

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը եւ մտքեր են փոխանակել Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցի մասին։