Տանզանիայի միակ միլիարդատեր Մոհամմեդ Դեւժիի ընտանիքը հայտարարել է մոտ կես միլիոն դոլար պարգեւի մասին՝ նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության դիմաց՝ հայտնում է AFP-ն։

Դեւժիին, ով Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատերն է, առեւանգել էին անցյալ շաբաթ՝ մարզասրահ այցելելիս։

ՆԳ նախարար Կանգի Լուգոլան հայտարարել է, որ միլիարդատիրոջը գտնելու համար անվտանգության ուժերն օրուգիշեր աշխատում են։ Այդ գործով արդեն 20 մարդ ձերբակալված է։

Դեւժիի կարողությունը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար։ Նա աֆրիկացի միլիարդատերերի շարքում 17-րդն է։

Դեւժին 2005-2015թթ․ եղել է խորհրդարանի պատգամավոր, իսկ 2013թ․ դարձել է առաջին տանզանիացին, ով հայտնվել է Forbes-ի շապիկին։