Այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես տեղեկացրին կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարեւորել են երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով քննարկելու հայ-ռուսական փոխգործակցության օրակարգային հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին, ս.թ. դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր: