Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը դիտարկում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ այնտեղ Ավստրալիայի դեսպանությունը տեղափոխելու հնարավորությունը՝ տեղեկացնում են Sydney Morning Herald-ը եւ The Daily Telegraph-ը։

Haaretz-ը նշում է, որ Ավստրալիան ԱՄՆ-ից հետո մեծությամբ երկրորդ երկիրը կդառնա, որ կգնա այդ քայլին։

Իր գործընկեր Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մորիսոնը հաստատել է, որ ինքը դիտարկում է նման հնարավորությունը։