Ամերիկյան գիտնականներն ուսումնասիրել են տարբեր կլիմայական պայմաններում գարու բերքատվության տվյալներն առաջիկա 30 տարիների ընթացքում՝ հաշվի առնելով գլոբալ տաքացման կանխատեսումները։ Նրանց հաշվարկներով՝ գարին կպակասի 15 տոկոսով, իսկ դրա գործածությունը գարեջրի արտադրության մեջ՝ 20 տոկոսով։ Այդ պատճառով գարեջրի գինը կբարձրանա, ինչը կազդի այդ խմիչքի օգտագործման քանակի վրա՝ տեղեկացնում է N+1-ը։

Գիտնականները դիտարկել են կլիմայի փոփոխության 4 հնարավոր սցենարներ, որոնք կանխատեսում են ջերմաստիճանի բարձրացումը CO2 խտության աճով։ Այս սցենարները (RCP2.6, RCP4.5, RCP6.0 и RCP8.5) կանխատեսում են, որ 2100թ․ Երկրի միջին ջերմաստիճանը կբարձրանա համապատասխանաբար 1, 1,8, 2,2 եւ 3,7 աստիճանով։

Վերջին ամենավատ տարբերակի դեպքում գարու արտադրությունը 15 տոկոսով անկում կապրի, իսկ գարեջրի գները կաճեն երկու եւ ավելի անգամ։ Սա էլ իր հերթին 16 տոկոսով կպակասեցնի գարեջրի օգտագործումը։