ՔՊ-ն վերածվում է հերթական իշխանության կուսակցության, այսինքն բոլոր քաղաքապետերը, գյուղապետերը, կառավարության անդամները, գործարարները ձգտելու են անդամագրվել նրան: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա նշել է, որ այդ պարագայում ՔՊԿ-ն ունի զարգացման երեք տարբերակ.

Կամ հստակ աշխարհայացք է որդեգրում ու դրա հիման վրա պետության զարգացման նախագիծ է ներկայացնում` երկարաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բաժիններով,

կամ այդ զանգվածը սկսում է կոռուպցիայով զբաղվել, ինչը մեծ մոբիլիզացիոն պոտենցիալ ունի,

կամ էլ այդ մարդկային զանգվածը կփլուզվի, որևէ ցեմենտող նպատակի, նախագծի ու գաղափարի բացակայության պատճառով:

«Գարնանը, երբ խոտը կանաչի, արդեն պարզ կլինի, թե որ ուղղությամբ են գնալու»,–ասվում է Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: