Բերքշիրում կինը դատի է տվել մահճակալներ արտադրող կազմակերպությանը՝ վնասվածքների համար փոխհատուցում պահանջելով։ Նա պնդել է, որ սեքսի ժամանակ մահճակալն իրեն «կատապուլտի է ենթարկել», ինչի հետեւանքով ինքը ողնաշարի վնասված է ստացել՝ տեղեկացնում է BBC-ն։

Քլեր Բեսբին հայտարարել է, որ ընկել է բազմոց-մահճակալից, քանի որ այն թերություն է ունեցել եւ ինչպես հարկն է ամրացված չի եղել հատակին։ Սակայն արտադրողը չի ընդունել իր մեղքը։