ՄԱԿ–ում Կուբայի մշտական ներկայացուցչության 3-րդ քարտուղար Բիանա Լեյվա Ռեգուեյրան կոչ է արել կազմակերպությանը սատարել առեւտրատնտեսական եւ ֆինանսական էմբարգոյի հանելուն, որը երկրի նկատմամբ սահմանվել է ԱՄՆ–ի կողմից 1962 թվականին։ Ռեգուեյրան նման միջոցները համեմատել է ցեղասպանության հետ։ Ելույթի տեքստը երկուշաբթի հրապարակել է Կուբայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական շրջափակումը, որն իրականացնում է ԱՄՆ կառավարությունը Կուբայի նկատմամբ գրեթե վերջին 6 տասնամյակների ընթացքում, անարդարացիորեն միակողմանի է եւ ինչ–որ երկրի դեմ սահմանված պատժամիջոցների առավել շարունակական համակարգ է։  

Շրջափակումը կուբացի ժողովրդի իրավունքների մասշտաբային, կոպիտ եւ համակարգային խախտում է եւ որակվում է որպես ցեղասպանական գործողություն ըստ 1948-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի, խախտում է ՄԱԿ–ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքը, ինչպես նաեւ Կուբայի զարգացման ճանապարհին հիմնական խոչընդոտներից է»,–նշված է հայտարարությունում։