Հարավային եւ Հյուսիսային Կորեաների ու ԱՄՆ ներկայացուցիչները երեքշաբթի եռակողմ խորհրդակցություններ են անցկացնում Փահանմունջոմի համատեղ անվտանգության գոտում ռազմական լարվածության նվազեցման շուրջ: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Բանակցությունները սկսվել են տեղական ժամանակով 10:00-ին: Երկու կորեական պետությունների սահմանին Փահանմունջոմում համատեղ անվտանգության գոտին գտնվում է ՄԱԿ Հրամանատարության իրավազորության ներքո, որն, ըստ էության, ներկայացված է ամերիկացի զինվորականներով: Գոտու ապամիջուկայնացման համաձայնությունը ձեռք է բերվել Հարավային եւ Հյուսիսային Կորեաների առաջնորդներ Մուն Չժե Ինի եւ Կիմ Չեն Ընի կողմից, համապատասխան համաձայնագիրը սեպտեմբերին ստորագրել են 2 երկրների պաշտպանության նախարարները:

Բանակցությունների ընթացքում նախատեսված է քննարկել ականազերծման, իրար մոտ տեղադրված մի քանի հրաձգարանների փակման եւ այդ գործընթացների վերահսկողության ծրագրերը: Հանդիպմանը Հարավային Կորեային ներկայացնում է գնդապետ Չո Յոն Գընը, Հյուսիսային Կորեային՝ գնդապետ Օմ Չան Նամը, ԱՄՆ-ին՝  գնդապետ Բուրկ Համիլթոնը: