ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար:

Հրամաագտրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար»:

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը դեռեւս 2016 թվականի  հոկտեմբերին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ նշանակել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի մոտ կայացած հանրահավաքում հայտարարել էր, որ աշխատանքից ազատում է ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական 5 նախարարներին ու 6 մարզպետներին: