Հեղափոխությունից հետո ինչ-ինչ հետ բերված գումարները քրեական գործերի շրջանակներում քննման ենթակա դրվագներ են, որոնց վերաբերյալ օնլայն եղանակով տեղեկություն ներկայացնելը ոչ միայն անիմաստ է, այլեւ ոչ տեղին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ միջոցներ են հետ բերվել բյուջե հեղափոխությունից հետո եւ արդյոք հնարավոր չէ դրանք ներկայացնել հանրությանը:

Նրա խոսքով, ՊԵԿ-ն իրականացնում է հարկային վարչարարություն, որի արդյունքում եւ հարկ վճարողների կողմից կամավոր իրենց հարկային պարտավորությունները կատարելու արդյունքում հավաքագրված գումարները ամեն ամիս հանրությանը ներկայացվում է:

«Կարեւոր հարցը դա չի, այլ այն, որ տեսնենք՝ տնտեսությունը զարգանում է, թե չի զարգանում, հեղափոխությունից հետո տնտեսական աճ կա, թե ոչ, աճի տեմպերը դանդաղել են, թե արագացել»,-ընդգծեց Դավիթ Անանյանը: