Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքն էական ազդեցություն չունի ճանապարհային պատահարների թվի վրա: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վարորդի բարեկամ» ՀԿ ղեկավար Տիգրան Քեհյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:

Նա հավելեց, որ ճանապարհներին տեղի ունեցած բոլոր վթարների ընդամենը 10 տոկոսն է բաժին ընկնում աջակողմյան ղեկով ավտոմեքենաներին: Քեհյանի խոսքով՝  ճանապարհային պատահարների թվի աճը պայմանավորված է Ճանապարհային ոստիկանության կողմից հսկողության թուլացմամբ, ինչպես նաեւ անպատասխանատու վարորդների մեծ թվով: «Այս առումով ավտոդպրոցները պետք է վարելու գործնական պարապմունքներ անցկացնեն ոչ թե փակ հրապարակներում, այլ ճանապարհներին՝ իրական տրանսպորտայկին երթեւեկության պայմաններում»,- հավելեց ՀԿ ղեկավարը:

Փորձագետ. Վթարներում աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցության վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում իրականությանը