Անկարայի կենտրոնում տղամարդը փորձել է տրակտորով մտնել խորհրդարանի շենք:

Մինչեւ այդ նա իսկական որս է սկսել հետիոտնի եւ ավտոմեքենաների նկատմամբ, հայտնում է CNN Turk-ը: Տասնյակ մեքենաներ է ճզմել: Հաջողվել է նրան կանգնեցնել միայն խորհրդարանի շենքի մուտքի մոտ:

Ոստիկանները նրա վրա կրակ են բացել: Հայտնի է, որ հարձակումն իրականացրել է Թուրքիայի քաղաքացի, նա հիմա հիվանդանոցում է: