ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեությունը հայտնում է իր մտահոգությունը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունում տեղի ունեցող երեւույթների վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեն:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ կառավարության անդամները ճնշումներ են գործադրում Կապան համայնքի վարչական ղեկավարների, պետական ծառայողների նկատմամբ եւ ընտրողներին ուղղորդում են ՔՊ-ի թեկնածու Նարեկ Բաբայանի օգտին:

Մենք կարծում էինք, թե արդեն անցել են այն ժամանակները, երբ իշխանական լծակները օգտագործվում են թեկնածուներից մեկի օգտին, բայց փաստերը հակառակն են ապացուցում:

Կոչ ենք անում երկրի վարչապետին, իշխանությունների ներկայացուցիչներին զերծ մնալ որեւէ թեկնածուի օգտին քարոզչություն անելուց, ընտրողների վրա ճնշում գործադրելուց եւ հնարավորություն տալ, որ կապանցիները իրենց խղճի, քաղաքական կողմնորոշման համաձայն կատարեն ազատ ու անկաշկանդ ընտրություն»: