Եվրամիության առաջիկա բրյուսելյան գագաթաժողովի օրակարգում ներառված է ԵՄ երկրներում կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման հարցը։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է դաշնային կանցլերի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ տեղեկացնում է DW-ն։

«Մի կողմից՝ խոսքը այն միջոցառումների մասին է, որոնք պետք է ընդունվեն, որպեսզի կանխվի հաջորդ տարվա մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններին միջամտությունը, իսկ մյուս կողմից՝ խնդիրն այն է, թե ինչպես մենք համաձայնեցված գործողություններ ծավալենք այն պետությունների հանդեպ, որոնք կիբեռհարձակումներն օգտագործում են այլ երկրների, մասնավորապես՝ ԵՄ անդամների վրա ազդելու համար»,- ասել է պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ նման մեթոդներ կիրառում է, ոչ միայն Ռուսաստանը, այլեւ մի շարք այլ երկրներ։ Սակայն, ըստ նրա, կիբեռանվտանգության թեման արծարծվեց այն բանից հետո, երբ Հոլանդիան եւ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրեցին հաքերային գրոհների մեջ։