2018թ. նոյեմբերի 10-ին Երևանում կմեկնարկի AEF - Armenian Esports Federation-ի և Nexus Internet Game Club-ի առաջին համատեղ առաջնությունը Hearthstone խաղային դիսցիպլինայի շրջանակում։

Առաջնության գլխավոր մրցավարն է լինելու լեգենդար Հակոբ STORMBOLT Անդրեասյանը։

Առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մրցանակներով ։ Տեխնիկական գործընկերները կպարգևատրեն նաև խաղային լավ որակներով աչքի ընկած մասնակիցներին։

Խաղային բարձր որակներով աչքի ընկած անձինք նույնպես կստանան մրցանակներ:

Գրանցման հայտերը ընդունվում են հոկտեմբերի 17-ից սկսած։

Առաջնությունում գրանցվելու համար պետք է մոտենալ Պուշկինի 49 հասցեում գտնվող Nexus խաղային ակումբ։

Առաջնության տեխնիկական գործընկերներն են TteSPORTS և X-Art LLC կազմակերպությունները։