ԱՄՆ-ը չպետք է սահմանի եվրոպական էներգետիկ քաղաքականությունը կամ որոշի Գերմանիան ռուսական գազ գնի, թե՝ ոչ։ Այս մասին հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ պետական քարտուղար Անդրեաս Միխաելիսը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը մնում է Եվրոպայի համար էներգիայի ամենակարեւոր մատակարարը՝ չնայաց այդ հարցով ԱՄՆ-ի ճնշումներին։ «Ես չեմ ուզում, որ եվրոպական էներգետիկ քաղաքականությունը Վաշինգտոնում սահմանվի»,- ասել է Միխաելիսը։

«Մենք պետք է խորհրդակցենք եվրոպական գործընկերների հետ։ Մեզ լավ մոդել է հարկավոր։ Սակայն ես, իհարկե, համաձայն չեմ, որ ամեն ինչ վերջիվերջո Վաշինգտոնն է որոշում, որ մենք չպիտի հույսներս դնենք ռուսական գազի վրա, եւ որ ավարտին չպետք է հասցնենք «Հյուսիսային հոսք-2»-ը»,- ասել է նա։