ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 484.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.71 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 560.79 դրամ (նվազել է 1.46 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 639.68 դրամ (աճել է 1.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.40 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 229.64 դրամ, ոսկի՝ 19,161.74 դրամ, պլատին՝ 13,164.5 դրամ: