ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը Սաուդյան Արաբիայում ֆինանսական շահեր չունի։ «Տեղեկատվության համար ասեմ, որ ես Սաուդյան Արաբիայում ֆինանսական շահեր չունեմ (եւ եթե բան այդտեղ է հասել՝ Ռուսաստանում էլ)։ Այդ հարցով բոլոր ենթադրությունները ֆեյքային նորություններ են (որոնք ահավոր շատացել են)»,- Twitter-ում գրել է Թրամփը։