Կրեմլը հայտնել է, որ քննարկվել է 2018թ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի հանդիպման հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով՝ այդ հարցն օրակարգում է, սակայն դեռեւս պայմանավորվածություն ձեռք չի բերվել, թե որտեղ եւ երբ կհանդիպեն երկու ղեկավարները։ Ուշակովը նշել է, որ քննարկվում են զանազան տարբերակներ, իրենց առաջարկություններն են արել ե՛ւ ռուսական, ե՛ւ հյուսիսկորեական կողմը։ Պուտինի օգնականն ասել է, որ երբ պայմանավորվածություններ լինեն, այդ մասին կտեղեկացվի։