Ռուսաստանի դեմ Եվրոպական միության սահմանած պատժամիջոցները վնաս են հասցնում իտալական ընկերություններին։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները «սոցիալական, մշակութային եւ տնտեսական աբսուրդ» էր անվանել։

Մայիսին Իտալիայի իշխող կուսակցությունները կոալիցիոն համաձայնագրի մեջ գրել էին, որ Ռուսաստանին պետք է ընդունել «ոչ թե որպես սպառնալիքի, այլ տնտեսական եւ առեւտրային գործընկերոջ, որը հետզհետե ավելի կարեւոր նշանակություն է ձեռք բերում»։