Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 700 կմ շառավղով գործող հականավային բալիստիկ հրթիռներ ունի։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ՕՈւ-ի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Գաջիզադեն՝ տեղեկացնում է Tаsnim-ը։

«Աշխարհն ականատես է լինում նրան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի հրթիռային ոլորտում առաջին տեղն է զբաղեցնում»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրանին հաջողվել է ստեղծել բալիստիկ հրթիռ, որը կարող է 700 կմ հեռավորության վրա գտնվող ռազմանավեր ոչնչացնել։