Եթե Ռուսաստանին ուզում են վտարել ԵԽ-ից, մենք նրանց նման հաճույք չենք պատճառի, ինքներս կհեռանանք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք Եվրոպայի խորհրդի կազմ մտել ենք՝ ելնելով նրանից, որ այն ապահովում է համաեվրոպական, հանրային, հումանիտար, իրավական տարածք։ Նրանք, ովքեր այդ տարածքը պայթեցրել են կանոնադրությունը խախտող ոչ լեգիտիմ գործողություններով, որոնք Ռուսաստանին զրկում են այլ պատվիրակությունների հետ հավասար իրավունքներից, վստահ եմ, գիտեն, թե ինչ են ուզում։ Եթե նրանք ուզում են Ռուսաստանին վտարել ԵԽ-ից, մենք նման ուրախության նրանց չենք արժանացնի, ինքներս կհեռանանք»,- Euronews-ին տված հարցազրույցում ասել է նա։

«Որովհետեւ Եվրոպայի մայրաքաղաքներում որոշ քաղաքագետիկների ինչ-որ ամբիցիաների բավարարման համար համաեվրոպական կազմակերպությունը քանդելը, կարծում եմ, անընդունելի է»,- նշել է Լավրովը, ապա հույս հայտնել, որ մարդկանց քաջությունը եւ համարձակությունը կների այդ բանը թույլ չտալ։

«Չեմ կարծում, թե ԵԽ-ում Ռուսաստանի անդամակցությունը Ռուսաստանի համար ավելի կարեւոր է, քան եվրոպական երկրների համար Ռուսաստանի մասնակցությունը ԵԽ-ում։ Դա իմ հաստատուն կարծիքն է»,- ավարտել է ՌԴ նախարարը։