Ոստիկանության ծառայողները անցած 9 ամիսների ընթացքում ոստիկանության տարբեր բաժիններ են բերել 742 մարմնավաճառի, որոնցից 542–ը Երևանյան լճի մերձակայքից։

Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության Երևան քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները ոստիկանության պարեկապահակետային գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառման ընթացքում հոկտեմբերի 15-ի գիշերը ոստիկանություն են բերել պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց։

Միջոցառման խնդիրն է արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել, քանի որ ըստ ոստիկանության բազմաթիվ ահազանգերի նրանք և հաճախորդները աղմկում են, վիճում և խախտում հասարակական կարգը։