МГИМО-ում կայացել է քաղաքագիտության դոկտոր, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի դասախոսություններից առաջինը՝ տեղեկացնում է НТВ-ն։

«Քաղաքական իմաստների տրանսֆորմացիան զանգվածային ժամանակակից լրատվամիջոցների համակարգում» թեմայով դասախոսությունը նախատեսված է միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսների համար։

Սողոմոնյանը, մասնավորապես, պատմել է ժամանակակից աշխարհում կոմունիկացիոն համակարգերի, կապի միջոցներին հասանելիություն ունեցող «արտոնյալ» հեղինակի եւ «պասիվ» հասցեատիրոջ միջեւ տարբերության վերացման մասին։ Պրոֆեսորը ներկայացրել է վերջին 10 տարիներին քաղաքական բանավեճի էական բնորոշ հատկանիշների փոփոխությունը, պատմել է զանգվածային մշակույթի ստեղծագործությունների սյուժեների եւ հերոսների աննախադեպ ազդեցության տակ գտնվող ժամանակակից մարդու սոցիալական գործողություններում նմանակման գործոնի մեծացման մասին։

Ծրագրված չորս դասախոսություններից հաջորդը կկայանա նոյեմբերի 6-ին։