Հոկտեմբերի 16–ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերը, վերջն տվյալով, չորսն են։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, մահացածները ընտանիքի անդամներ են՝ 3–ամյա երեխա, նրա հայրը, մայրը և մորաքույրը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հոկտեմբերի 16–ին, ժամը 17:40-ի սահմաններում Երևամ-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի 35 OQ 302 համարանիշի ավտոմեքենան:

Ըստ աղբյուրի՝ 07-ը հաշվառված է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 26 շենքի բնակիչ, 30-ամյա Ծովակ Խաչատրյանի անվամբ: