Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը առաջիկա 3 տարիներին չի կարող ղեկավար պաշտոններ զբաղեցնել ընկերությունում։ Դա բխում է իր եւ իշխանությունների միջեւ կնքված համաձայնագրից, որը հաստատել է Նյու Յորքի դատարանը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Դատարանի որոշմամբ՝ Մասկը առնվազն երեք տարով պետք է հեռանա Tesla-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից, սակայն կարող է մնալ գլխավոր տնօրենի պաշտոնում։

Նա նաեւ 20 միլիոն դոլար տուքանք պետք է վճարի։ Սրա հետ մեկտեղ, Tesla-ն հատուկ մարդ կվարձի, ով կվերահսկի Մասկի բոլոր հայտարարությունները, այդ թվում՝ սոցցանցերում հրապարակվածները։

Այս ամենը հետեւանքներն են Մասկի հուլիսյան թվիթի, որում նա ասել էր, թե մտադիր է գնել ընկերության բոլոր բաժնետոմսերը եւ նրան դուրս բերել բորսայից։ Սակայն շուտով պարզվել էր, որ Մասկն այդքան գումար չունի, եւ նրանով սկսել էր զբաղվել ամերիկյան Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը (SEC), որն էլ հետագայում նրա դեմ հայց էր ներկայացրել։