Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հետաձգել է իր ուղեւորությունը դեպի Մերձավոր Արեւելք, որի շրջանակներում նախատեսվում էր այցելել Սաուդյան Արաբիայում ներդրումային համաժողովին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այն մասին, որ ուղեւորությունը հետաձգվել է, երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը հայտնել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։

«Ավելի վաղ նախատեսված ԱՀԿ տնօրենի այցը Մերձավոր Արեւելքի տարածաշրջան հետաձգվում է»,–ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում՝ առանց նշելու պատճառները։  

Սակայն շաբաթ օրը պատասխանելով հարցին՝ նախատեսո՞ւմ է  արդյոք Լագարդը հոկտեմբերի 23-25–ը մասնակցել համաժողովին Սաուդյան Արաբիայում, նա  դրական է պատասխանել։ Սակայն, նրա խոսքով, սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի պատմությունը իրեն սարսափեցրել է, եւ նա կհետեւի ստացվող լուրերին։