G7 ԱԳ նախարարները կոչ են անում պատասխանատվության ենթարկել սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման մեջ բոլոր մեղավորներին, նշված է 2018 թվականին G7-ում նախագահող երկիր Կանադայի ԱԳՆ-ի հրապարակած համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

«Մենք՝ G7-ի՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի ԱԳ նախարարներս, եւ ԵՄ գերագույն ներկայացուցիչը, ինչպես նախկինում չափազանց մտահոգված ենք հայտնի սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացմամբ: Նրանք, ովքեր մեղավոր են նրա անհետացման մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշված է հայտարարության մեջ:

ԱԳ նախարարները հաստատել են «հավատարմությունը խոսքի ազատության եւ մամուլի ազատության պաշտպանությանը»: Նրանք հավելել են, որ խրախուսում են լրագրողի գործով Սաուդյան Արաբիայի հետ Թուրքիայի համագործակցությունը, եւ հույս են հայտնել, ու «Սաուդյան Արաբիայի թագավորությունը, ինչպես հայտարարել է, կանցկացնի մանրակրկիտ, արժանահավատ, թափանցիկ եւ արագ քննություն»: