Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,05 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 81,45 դոլարի:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,17 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 72,04 դոլար, փոխանցում է RT-ն: