Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կարգադրել է փակել Գազայի հատվածի սահմանին բոլոր անցակետերը պաղեստինյան զինյալների կողմից հրթիռային հարվածից հետո, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հրթիռներից մեկը վնասել է հարավային Բեեր Շեւե քաղաքում բնակելի տունը, 2-րդը ընկել է Միջերկրական ծովում։ Ի պատասխան իսրայելական ավիացիան առավոտվանից ռմբակոծում է ռազմականացված խմբավորումների օբյեկտները անկլավի տարածքում։

«Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կարգադրել է փակել «Էրեզ» եւ «Քերեմ Շալոմ» անցակետները, ինչպես նաեւ կրճատել Գազայի հատվածի ձկնորսության գոտին մինչեւ 3 ծովային մղոն»,–ասված է հաղորդագրությունում։

«Քերեմ Շալոմ» անցակետը օգտագործվում է կոմերցիոն եւ հումանիտար բեռների տեղափոխման համար, իսկ «Էրեզը»՝ մարդկանց անցման համար։