«2008 թվականի մարտի 1,2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագծի քննարկումը, որ պետք է տեղի ունենար այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում, հետաձգվել է։

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ դա կապված է հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի բացակայության հետ, ինչպես նաեւ այն հանգամանքի հետ, որ օրինագծի ձեւակերպումները դեռեւս քննարկվում են կառավարությունում, իսկ փաստաթուղթը դեռ վերջնական տեսքի չի բերվել։