Ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության մեջ կասկածվողները կապ ունեն Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի հետ, հայտնում է The New York Times-ը:

Նշվում է, որ կասկածյալներից մեկը արքայազնին բազմիցս ուղեկցել է արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ, լուսանկարներում նա կանգնած է թիկնապահների շարքում: Եվս մեկ կասկածյալ դատաբժիշկ է, որ ղեկավար պաշտոն է զբաղեցնում Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարությունում:

Պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիայի ոստիկանության պարզած 15 կասկածյալներից նվազագույնը 9-ը աշխատել են Սաուդյան Արաբիայի անվտանգության ծառայություններում, ռազմական գերատեսչություններում եւ նախարարություններում: