Ազգային ժողովը իր լիազորությունները պահպանում է մինչեւ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

Նրա խոսքով, այս ամբողջ ընթացքում խորհրդարանն իր բոլոր մարմիններով իրականացնելու է իր բոլոր լիազորությունները ամբողջ ծավալով. «Ավելին, քանի որ ժամկետը կարճ է, հիմա ավելի արագ ենք աշխատելու»,-ասաց նա՝ անդրադառնալով ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի գործունեությանը՝:

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականից հետո եթե երկու անգամ վարչապետ չընտրվի, ապա 14 օր անց խորհրդարանը կցրվի: