Kerch.com.ru կայքը հոլովակ է հրապարակել, որում Կերչի պոլիտեխնիկական քոլեջի տնօրեն Օլգա Գրեբեննիկովան խեռախոսով խոսում է ուսումնական հաստատության վրա հարձակման մասին, որի ժամանակ զոհվել է առնվազն 13 մարդ, 50-ը՝ վիրավորվել:

Գրեբեննիկովան ասում է. «Լսեք, Նատալյա Գեորգիեւնա: Մենք բացեցինք WorldSkills միջոցառումը: 11-ին գնացի Տեխնիկական գույքագրման բյուրո՝ ստորագրելու երեխաների հետ պրակտիկայի պայմանագիրը: Դե երեւի ես հիմա դիակ կլինեի: որովհետեւ սպանել են ոչնչացնելու համար: Դիակները լի են, երեխաների դիակները լի են: Իսկական ահաբեկչություն է: Ներխուժեցին…

Իմ գնալուց ուղիղ 5 կամ 10 րոպե հետո ինչ-որ մեկը ներխուժել է: Ամեն ինչ պայթեցրել են, բոլոր ապակիները դուրս են թռել, պայթեցրել են նախասրահը: Հետո վազում էին, ինչ-որ պայթուցիկ փաթեթներ էին նետում:

Հետո ինքնաձիգներով էին վազում, դե ես չգիտեմ, երկրորդ հարկով, բացում էին սենյակները եւ բոլորին սպանում, ում կարողանում էին գտնել, ով հանդիպում էր: Դե դա… Մի խոսքով, այստեղ են մեր բոլոր-բոլոր-բոլոր… Իսկական ահաբեկչություն է, ինչպես այդ դեպքերում լինում է, ինչպես Բեսլանում էր:

Ես հիմա երեւի դիակ պիտի լինեի: Որովհետեւ իմ բոլոր մարդկանց սպանել են գնդակահարելով: Եվ երեխաներ են զոհվել, եւ աշխատակիցներ: Ես չգիտեմ»: