Տեսահսկման սարքերը տեսանկարել են երիտասարդի, ում կասկածում են Կերչի քոլեջում ահաբեկչության իրագործման մեջ: Ենթադրյալ չարագործի լուսանկարը հրապարակել է Mash-ը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, պայթյուն է տեղի ունեցել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում: Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ շենքում գործարկվել է չպարզված պայթուցիկ սարք:

ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչը հայտարարել է, որ տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել՝ «Ահաբեկչական հարձակում» հոդվածով: Քննության տեղեկություններով՝ որպես պայթուցիկ սարքի խոցող տարրեր օգտագործվել են մետաղական առարկաներ, փոխանցում է Vesti-ն: