ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ադրբեջան կկայանա հոկտեմբերի 24-ին, նա մի շարք հանդիպումներ է անցկացնելու երկրի պաշտոնատար անձանց հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով դիվանագիտռական աղբյուրին։  

Ավելի վաղ Բոլթոնն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ հոկտեմբերի 20-ին կայցելի ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան եւ մտադիր է հանդիպել գործընկերների հետ՝ «անվտանգության մի ամբողջ շարք հարցերով ամերիկյան շահերն առաջ մղելու համար»։

«Այցը կկայանա հոկտեմբերի 24–ին։ Կանցկացվեն մի շարք հանդիպումներ պաշտոնատար անձանց հետ, կքննարկվեն տարածաշրջանային հարցեր»,–հայտնել է աղբյուրը։