Հայաստան ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հ. Հակոբյան փողոց թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է Ն. Ա.-ի (1939 թ.) դին: