Կերչում քոլեջում իրագործված ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհվել է 18 մարդ, տուժել են ավելի քան 40-ը, հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

«Ես գտնվում եմ Կերչում: Սարսափելի ողբերգություն է: Զոհվել է 18 մարդ, վիրավորները 40-ից ավելի են»,- ասել է Ակսյոնովը «Ռոսիա 24»-ի եթերում:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հաղորդմամբ՝ Կերչի քոլեջում տեղի է ունեցել չպարզված պայթուցիկ սարքի պայթյուն: Հարուցվել է «Ահաբեկչություն» հոդվածով քրեական գործ:

Ավելի վաղ հաղորդվում էր մոտ 50 տուժածի մասին: