ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հետ կապված, հայտնել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նշվում է նաեւ, որ Պոմպեոն առաջարկել է Անկարային օժանդակել Վաշինգթոնին այս դեպքի քննության գործում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմափը իր թվիթերյան էջում հայտնել էր, որ զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ խոստանալով ընդլայնել Հաշքաջիի ամհետացման հետաքննության մասշտաբները։ ԱՄՆ պետքարտուղարը Թրամփի կարգադրությամբ երեքշաբթի ժամանել է Էր Ռիադ, որ թագավորության ղեկավարության հետ քննարկի Հաշքաջիի գործը։ Սաուդյան Արաբիայից նա մեկնել է Թուրքիա։
Հաշքաջիին, որը հայտնի է Էր Ռիադի ներկայումս վարվող քաղաքականության դեմ քննադատական ելույթներով, հոկտեմբերի 2-ին փաստաթղթերի ձեւակերպման համար գնացել է իր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն եւ այդ պահից ի վեր կապի դուրս չի եկել։