Կերչում քոլեջի վրա հարձակման կազմակերպիչն ինքնասպան է եղել, «Ռոսիա 24»-ի եթերում հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

ՌԴ Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ նա 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է: Կասկածյալի մարմինը գտել են երկրորդ հարկում գրադարանում, հիմա պարզվում են նրա դրդապատճառները:

Պայթյունի հետեւանքով զոհվել է 17 մարդ, եւս մոտ 40-ը տուժել է, նրանց մեծամասնությունը դեռահասներ են: Պայթյունը որոտացել է ճաշարանում, իսկ սարքը լցոնված էր մետաղական առարկաներով:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեից հայտնել են, որ Ռոսլյակովը կարող էր համախոհներ ունենալ:

Քրեական գործ է հարուցվել հանրության համար վտանգավոր եղանակով երկու եւ ավելի անձանց սպանության հոդվածով:

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ապահովել տուժածների տեղափոխությունը երկրի առաջատար բժշկական կենտրոններ: Կերչ կմեկնի նաեւ ԱԻՆ Իլ-76-ը, որը բժշկական մոդուլներ կհասցնի փրկարարներին, բժիշկներին եւ անհրաժեշտ սարքավորումներ: