Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չի բացառում, որ առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին կառաջադրեն որպես վարչապետի թեկնածու։

Այսօր՝ հոկտեմբերի 17–ին, խորհրդարանում «Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը նշեց, որ Սահմանադրության 149–րդ դրույթը երկու կերպ է մեկնաբանվում իրավաբանների կողմից։

«Իրավաբանների մի մասը կարծում է, որ պետք է լինի թեկնածու, որը չի ընտրվի, այնուհետեւ լինի երկրորդ փուլ։ Եթե այս տարբերակն է ճիշտը, ուրեմն կլինի Նիկոլ Փաշինյան վարչապետի թեկնածու, որը չի ընտրվի, դրանից հետո կլինի երկրորդ փուլ, այնուհետեւ արդեն խորհրդարանը կլուծարվի»,– ասաց նա։

Արարատ Միրզոյանն այնուամենայնիվ ընդգծեց, որ իրենք այդ հարցի շուրջ չեն խոսել։