Արհեստական ինտելեկտին սովորեցրել են մարդու մոտ դեպրեսիայի առկայությունը ճանաչել ավելի վաղ, քան այն կախտորոշեն բժիշկները։ Այն որոշակի ցուցանիշներ է փնտրում Facebook-յան գրառումներում։ Ճշգրտությունը 70 տոկոս է՝ տեղեկացնում է RG-ն։

Գիտնականներն ասել են, որ դեպրեսիայի մասին կարելի է իմանալ մինչ դրա ի հայտ գալը՝ մասնավորապես խոսքերի միջոցով, որն օգտագործում է օգտատերը։ Ազդանշանները բաժանվում են մի քանի խմբի՝ զգացմունքային (վառ արտահայտված տխրություն), միջանձնային (մենակության զգացողություն եւ թշնամական տրամադրվածություն) եւ կոգնիտիվ (իր եւ իր ապրումների վրա կենտրոնացվածություն)։

Ըստ գիտնականների՝ այս ծրագիրը կարող է շատերին օգնել, մասնավորապես՝ ինքնասպանության հակումներով դեռահասներին։