Թուրքական կողմը սաուդական կողմի հետ դեռեւս չի կարգավորել Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսի առանձնատունը խուզարկելու հարցերը, որը պիտի իրականացվեր սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման գործի բացահայտման շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։

«Մենք հետաքննության հարցերով Սաուդյան Արաբիայի հետ համագործակցելիս համբերատարություն ենք դրսեւորում։ Գլխավոր հյուպատոսի առանձնատան խուզարկությունը ինքներս պիտի իրականացնենք, երբ համաձայնության գանք սաուդյան կողմի հետ»,- ասել է նա։