Դա մեր գաղտնիքն է, թե ով ինչ կարծիք ունի ՀՀԿ-ում ԱԺ ընտրություններին մասնակցելու հարցում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին, թե ի վերջո ՀՀԿ-ն կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Որոշումը կկայացնենք, կլինենք միասնական: Ռեսուրսները պետք է հաշվենք, ընտրական օրենսգրքից է շատ բան կախված:

Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո կձեւավորվի իմ կարծիքը»:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունից Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, նաեւ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կողմ են արտահայտվել ԱԺ ընտրություններին ՀՀԿ մասնակցությանը: ՀՀԿ-ում կա նաեւ տեսակետ, որ պետք է բաց թողնել այս ընտրական պրոցեսը: