Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծի վերաբերյալ չենք հասցնի փորձագիտական եզրակացություն ստանալ Վենետիկի հանձնաժողովից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Նա հայտնեց, որ վաղն արդեն նախագիծը ներկայացնելու է Վենետիկի հանձնաժողովին։ Հարցին՝ արդյոք կհարցնեն մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընդունել փոփոխությունների նախագիծը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կստացվի, կստացվի լավ, թե չէ, ընտրություններ անպայման լինելու են, հնով կարող են լինել»։