Հոկտեմբերի 16-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, այնուհետեւ հարվածել է «Մերսեդես-Ե 240» մակնիշի ավտոմեքենային. 10-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Քաղսի գյուղից դեպի Սոլակ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Խորենացու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու եւ դիմել փախուստի. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։